USD382.77EUR442.18RUB4.7703

Վարչապետի հովանու ներքո կանցկացվեն «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» և «ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշարերը

Կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ վարչապետի հովանու ներքո կազմակերպվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» և «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարերի անցկացման համար հատկացնել 146 մլն 924,9 հազար դրամ։

Մրցաշարերի նպատակն է խթանել առողջ ապրելակերպը, մարզական ակտիվությունը և ֆիզիկական դաստիարակությունը դպրոցահասակ երեխաների շրջանում։ Նախաձեռնությունը հնարավորություն կտա բազմաթիվ աշակերտների առաջին անգամ ծանոթանալ վոլեյբոլի և լողի մարզաձևերին, ինչպես նաև նպաստել ֆիզկուլտուրայի ուսուցիչների մասնագիտական զարգացմանը։

Մրցաշարերի ընթացքում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը, աշակերտները, ուսուցիչները և դպրոցները կպարգևատրվեն գավաթներով, մեդալներով, հավաստագրերով և դրամական պարգևներով, որոնք կօգտագործվեն դպրոցների մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով։

Կառավարությունը շեշտում է, որ նախաձեռնությունը կխթանի ֆիզիկապես ամուր և առողջ սերնդի դաստիարակությանը, ինչպես նաև կնպաստի բնակչության շրջանում ակտիվ հանգստի և առողջ ապրելակերպի տարածմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ