USD382.77EUR442.18RUB4.7703

Հայկական ապրանքները կստանան անմաքս մուտք Ինդոնեզիայի շուկա

Ավարտվել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է 2025 թվականի վերջին։

Նոր համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի արտադրողներն ու արտահանողները հնարավորություն կունենան անմաքս մուտք գործել Ինդոնեզիայի՝ շուրջ 270 միլիոն բնակչություն ունեցող շուկա, ինչը զգալիորեն կխթանի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։

Ակնկալվում է, որ համաձայնագիրը կբերի արդյունաբերական և գյուղատնտեսական արտահանման ծավալների աճի, ինչպես նաև նոր ներդրումային ծրագրերի իրականացման՝ ընդլայնելով հայկական ապրանքների աշխարհագրությունը և միջազգային մրցունակությունը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ