USD382.77EUR442.18RUB4.7703

Երևանի մի շարք վարչական շրջաններում օդի փոշու մակարդակը գերազանցել է նորման

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է սեպտեմբերի 24-30-ը ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի մթնոլորտային օդի մոնիթորինգի արդյունքները, համաձայն որոնց՝ Երևանի որոշ վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Ըստ հաղորդագրության՝

  • Կենտրոն վարչական շրջանում փոշու մակարդակը բարձր է եղել սեպտեմբերի 25-ին և 28-30-ին,
  • Արաբկիրում՝ սեպտեմբերի 28-30-ին,
  • Նոր Նորքում՝ սեպտեմբերի 28-ին,
  • իսկ Շենգավիթում՝ նորման չի գերազանցվել։

Միաժամանակ արձանագրվել է նաև ազոտի երկօքսիդի թույլատրելի մակարդակի գերազանցում՝

  • Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում,
  • մինչդեռ Կենտրոնում, Արաբկիրում և Շենգավիթում ցուցանիշները մնացել են սահմաններում։

Ինչ վերաբերում է ծծմբի երկօքսիդին, ապա կենտրոնի տվյալներով՝ այն չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան մայրաքաղաքի որևէ վարչական շրջանում։

Փորձագետների գնահատմամբ՝ օդի փոշոտության աճը պայմանավորված է հիմնականում չոր եղանակով և ճանապարհային փոշու բարձր ակտիվությամբ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ