ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում վերականգնվել է պետությանը հասցված շուրջ 1 միլիարդ 436 միլիոն դրամի վնասը։
ՔԿ հաղորդմամբ՝ նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում տնտեսվարող սուբյեկտը վերադարձրել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի վնասը։
Քրեական վարույթը շարունակվում է՝ հանգամանքների լրիվ բացահայտման նպատակով։
📌 Հիշեցում – մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։