USD382.77EUR442.18RUB4.7703

Ռոմանոս Պետրոսյան. Մրցութային գնումներով ՀԷՑ-ը կարող էր խնայել առնվազն 430 միլիոն դրամ

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում նոր մանրամասներ է ներկայացրել ընկերությունում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ միայն վերջին 2,5 տարվա ընթացքում կցորդիչների (муфта) ձեռքբերումները մրցութային կարգով կազմակերպելու դեպքում ընկերությունը կխնայեր առնվազն 430 միլիոն դրամ։

Պետրոսյանի փոխանցմամբ՝ 2023-2025 թվականներին ՀԷՑ-ը շուրջ 22,000 կցորդիչ է ձեռք բերել մեկ և նույն մատակարարից՝ առանց բաց մրցութային գործընթացների՝ վճարելով մոտ 1,2 միլիարդ դրամ։

«Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նույն տեսակի և նույն տեխնիկական բնութագրերով կցորդիչները շուկայում վաճառվում են շատ ավելի էժան՝ մոտ 770 միլիոն դրամով։ Սա նշանակում է, որ մրցութային գնումների դեպքում ՀԷՑ-ի միջոցներից կխնայվեր առնվազն 430 միլիոն դրամ,» — գրել է նա։

Պետրոսյանի խոսքով՝ նման գործարքների օրինակները ՀԷՑ-ում բազմաթիվ են և ցույց են տալիս մենաշնորհային տնտեսական մեխանիզմների կիրառման հետևանքով առաջացած «շահույթի միգրացիա»՝ հօգուտ կապակցված ընկերությունների։

«ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին, ոչ թե ընտրյալների շահերին», — եզրափակել է ժամանակավոր ղեկավարը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ