USD382.68EUR442.8RUB4.7105

Սարյանի «Հայաստան» նկարը զարդարում է Երևանի սիրտը

Երևանի հենց սրտում՝ Սարյան փողոցից դեպի Կոմպոզիտորների միության շենք տանող աստիճաններն այժմ դարձել են նոր մշակութային տեսարժան վայր։ Դրանց վրա պատկերվել է Մարտիրոս Սարյանի «Հայաստան» նկարը, որը քաղաքին ավելացրել է գեղարվեստական նոր շունչ։

Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Երևանի Կենտրոն վարչական շրջանի, «Կերոն» զարգացման հիմնադրամի և «Մանե Թայլս» ընկերության համագործակցությամբ։ Նախագծի նպատակն է վերափոխել քաղաքային տարածքները՝ դրանք դարձնելով ոչ միայն գեղեցիկ, այլև մշակութային արժեք կրող միջավայրեր։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ նման նախաձեռնությունները նպաստում են քաղաքի գեղագիտական և զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ