USD382.57EUR443.25RUB4.7324

30 տարի անց Հայթաղ գյուղում բացվել է մանկապարտեզ

Երեսուն տարվա դադարից հետո Հայթաղ գյուղի երեխաներն այժմ ունեն իրենց մանկապարտեզը։

Գյուղում մանկապարտեզը չի գործել դեռևս 1990-ականներից, ինչի պատճառով ծնողները ստիպված էին երեխաներին տանել հարևան գյուղեր կամ Էջմիածին։

Այսօր արդեն Հայթաղի փոքրիկները կարող են հաճախել իրենց իսկ համայնքի մանկապարտեզը։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել տեղական իշխանությունների և համայնքի աջակցությամբ։

Բացման կապակցությամբ Տարոն Չախոյանը նշել է.

«Գյուղի փոքրիկները վերջապես ունեն իրենց մանկապարտեզը։ Բարով վայելեք»։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ