ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-4 Երևան–Սևան–Իջևան–ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 19+800 հատվածում գտնվող կամուրջը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տեղեկացմամբ՝ արդեն կատարվել են քանդման և նախապատրաստական աշխատանքներ։ Ներկայում իրականացվում են բետոնացման աշխատանքներ, շինհրապարակ են տեղափոխվել հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաներ, ինչպես նաև կատարվում են հիդրոմեկուսիչ շերտի տեղադրման նախապատրաստական աշխատանքներ։
Նախագիծը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։