Վուդս Տեխնոհաբի անմիջապես դիմաց՝ Ջրվեժի ազգային անտառային պարկի հարևանությամբ, կառուցվում է նոր, մեծ հանրային այգի, որը նախատեսվում է բացել 2026 թվականին։
Այգին զարգացվում է Renderforest ընկերության նախաձեռնությամբ․ ընկերությունը, որը նաև կառուցել է Վուդս Տեխնոհաբը, դեռ երկու տարի առաջ էր բանակցություններ սկսել կառավարության հետ՝ պարկի շուրջ 5 հեկտար տարածք բարեկարգելու նպատակով։
Ըստ ընկերության ներկայացված նախագծի՝ տարածքում կկառուցվեն
- բացօթյա ամֆիթատրոն,
- յոգայի և պիկնիկի գոտիներ,
- զբոսանքի արահետներ,
- դիտակետ և հանգստի այլ վայրեր։
Նախագծի հեղինակն է Electric Architects ընկերությունը։ Շինարարական և կանաչապատման աշխատանքները ներկայում ամբողջ թափով ընթանում են։
Ըստ նախագծողների՝ այգին կզարգացվի «բնությանը չվնասելու» սկզբունքով․ որևէ խոշոր շինարարություն չի նախատեսվում, իսկ բոլոր լուծումները կլինեն հնարավորինս օրգանական և ներդաշնակ շրջակա միջավայրի հետ։