USD382.68EUR442.8RUB4.7105

Հիփոթեքային եկամտահարկի վերադարձը 2025-ին գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Հայաստանում 2025 թվականի հունվար–սեպտեմբերին հիփոթեքային վարկերի տոկոսների գծով քաղաքացիներին վերադարձվել է 70.2 մլրդ դրամ եկամտային հարկ, ինչը գերազանցում է 2024 թվականի ամբողջ տարվա ընթացքում վերադարձված 68.7 մլրդ դրամը։

Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սոցցանցի իր էջում։

Վարչապետի ներկայացրած տվյալներով՝

  • 2025թ․ հունվար–սեպտեմբերի ցուցանիշը 65.5 մլրդ դրամով կամ 1399%–ով ավելի բարձր է, քան 2018 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը։
  • Այս տարի ծրագրից օգտվում է 62,139 քաղաքացի, մինչդեռ 2018-ին շահառուների թիվը կազմում էր ընդամենը 4,021։ Այսինքն՝ աճը հասել է 1445%։
  • 2025թ․ սեպտեմբերի վերջի դրությամբ ծրագրի շրջանակում ձեռքբերված կամ կառուցվող բնակարանների և տների թիվը կազմում է 46,056, ինչը 1714%–ով ավել է 2018թ․ ցուցանիշից։

Փաշինյանի խոսքով՝ այս թվերը վկայում են ծրագրի արդյունավետության և բնակարանային շուկայի աշխուժացման մասին․

«Հիփոթեքային եկամտահարկի վերադարձի ծրագիրը շարունակվում է զարգանալ և դառնում է մեր քաղաքացիների համար կարևոր սոցիալական և տնտեսական աջակցություն»։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ