Հայաստանի ազգային ֆուտբոլային հավաքականը սկսել է մարզական հավաքը՝ նախապատրաստվելով Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին։
Հավաքն անցկացվում է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Առաջին խաղը կանցկացվի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի Հանրապետական մարզադաշտում, որտեղ մեր թիմը կընդունի Հունգարիային։ Երկրորդ հանդիպումը՝ հոկտեմբերի 14-ին, կայանալու է Դուբլինում, որտեղ Հայաստանը կմրցի Իռլանդիայի հավաքականի դեմ։
Հավաքին միացել է նաև «Ալաշկերտի» պաշտպան Արսեն Սադոյանը, որը նոր է հրավիրվել ազգային թիմ։
Հոկտեմբերի 6-ին մարզական հավաքին մասնակցող ֆուտբոլիստներն են՝
Դարպասապահներ․
Հենրի Ավագյան («Փյունիկ»), Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»)
Պաշտպաններ․
Արսեն Սադոյան («Ալաշկերտ»), Կամո Հովհաննիսյան («Արարատ-Արմենիա»), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ»), Էրիկ Փիլոյան («Ուրարտու»), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա»)
Կիսապաշտպաններ և հարձակվողներ․
Էդգար Գրիգորյան, Կարեն Մուրադյան, Ժիրայր Շաղոյան, Արթուր Սերոբյան (բոլորը՝ «Արարատ-Արմենիա»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Դավիդ Դավիդյան («Ռոտոր Վոլգոգրադ»), Էդգար Սևիկյան («Ակրոն»), Ուգոչուկվու Իվու («Ռուբին»), Նարեկ Աղասարյան, Էրիկ Սիմոնյան («Ուրարտու»), Կարեն Նալբանդյան («Ալաշկերտ»)։
Վահան Բիչախչյանը, Արթուր Միրանյանը, Տիգրան Բարսեղյանը, Հրանտ Լեոն-Ռանոսը և Նաիր Թիկնիզյանը հավաքականին կմիանան հոկտեմբերի 7-ին, իսկ Լուկաս Զելարայանը՝ Բուդապեշտում։