USD382.57EUR443.25RUB4.7324

Ամուլսարի հանքի տարեկան շրջանառությունը կհասնի 840 միլիոն դոլարի

Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկից հետո ընկերության տարեկան շրջանառությունը կարող է գերազանցել 840 միլիոն դոլարը, հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

«Lydian Armenia» ընկերության իրականացրած ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 750 միլիոն դոլար, որից մոտ 250 միլիոնը ուղղվում է շինարարական փուլին և շահագործման նախապատրաստական աշխատանքներին։

Հանքի հաստատված պաշարները գնահատվում են 73 տոննա ոսկի և 294 տոննա արծաթ։ Արտադրանքը կլինի դորե ձևաչափով՝ ոսկու և արծաթի համաձուլվածք, որը նախատեսվում է արտահանել։

Ըստ շուկայական ներկայիս գների՝ հանքի շահագործման ընթացքում պետությունը կարող է ստանալ ավելի քան 120 միլիոն դոլարի հարկային մուտքեր և հոնորարներ։ Հայաստանի կառավարությունը «Lydian Armenia»-ի բաժնետոմսերի 12.5 տոկոսը ունի։

Նախագծի շինարարական աշխատանքներում ներգրավված է տասնից ավելի կապալառու ընկերություն, կառուցվում է 960 աշխատողի համար նախատեսված բնակելի համալիր։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ նախագծում աշխատում է 890 մարդ, իսկ առաջիկայում նախատեսվում է ստեղծել ավելի քան 1000 նոր աշխատատեղ։

Ընկերությունը պարտավորվել է նաև ամեն տարի 7 միլիոն դոլար հատկացնել հարակից համայնքների՝ Վայքի, Սիսիանի և Ջերմուկի բյուջեներին, որպես սոցիալական ներդրում։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ