USD382.57EUR443.25RUB4.7324

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 229,124 զբոսաշրջիկ

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի սեպտեմբերին Հայաստան է այցելել 229,124 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ամիսվա համեմատությամբ նվազել է մոտ 3 տոկոսով (2024թ․ սեպտեմբերին՝ 236,561 այցելություն)։

2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջային հոսքերի կառուցվածքում առաջատարն են՝

  • Ռուսաստանը՝ 41%,
  • Վրաստանը՝ 12%,
  • Իրանը՝ 8%։

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է նաև տվյալներ այցերի բաշխման վերաբերյալ՝ ըստ սեռի, տարիքային խմբերի և սահմանային անցման կետերի։

Մասնագետների գնահատմամբ՝ այցելությունների նվազումը հիմնականում պայմանավորված է տարածաշրջանային ավիափոխադրումների ժամանակավոր սահմանափակումներով և սեզոնային գործոններով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ