USD382.57EUR443.25RUB4.7324

30 տարի անց Այգեվանում կրկին մանկապարտեզ է գործում

Այգեվան համայնքում բացվել է նոր մանկապարտեզ՝ անկախությունից հետո առաջինը։ Երեխաներին մանկապարտեզ տանելու ծնողների երկարամյա երազանքը վերջապես իրականություն է դարձել։

Հին շենքը, որը փլատակ էր դարձել և դադարել էր գործել 90-ականների սկզբին, տասնամյակներով զրկել էր մի քանի սերունդ նախապատրաստական կրթությունից։

Այսօր Այգեվանը ունի բոլոր չափանիշներին համապատասխանող, ժամանակակից մանկապարտեզ՝ ստեղծված ապահով և հարմարավետ միջավայր երեխաների համար։

Տարոն Չախոյան

Կիսվել :

Նմանատիպ նորություններ