ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 9-րդ ամենամյա Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովի բացմանը խոսել է երկրի տեխնոլոգիական ոլորտի, ենթակառուցվածքների զարգացման և լավ կրթական համակարգի կարևորության մասին։
Վարչապետի խոսքով՝ այս նպատակների հասնելու համար անհրաժեշտ են երեք բան՝ կրթություն, կրթություն և կրկին կրթություն։ Նրա խոսքով, առանց որակյալ կրթության հնարավոր չէ զարգացնել ոչ միայն տեխնոլոգիական էկոհամակարգը, այլև՝ ընդհանրապես արդյունավետ քաղաքականություններ մշակել և ենթակառուցվածքներ կատարելագործել։