USD382.77EUR442.18RUB4.7703

Հայաստանում նախատեսված «Յուվենտուսի» երեք ակադեմիաներից երկուսը կգործեն 2026 թվականին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հաղորդմամբ՝ իտալական հայտնի ակումբի՝ «Յուվենտուսի» երեք ակադեմիաներից երկուսը կբացվեն արդեն 2026 թվականին։ Դրանք կգործեն եվրոպական չափանիշներին համապատասխան պայմաններով և ենթակառուցվածքներով։

Ակադեմիաների համալրման նպատակով Հայաստան կժամանեն Եվրոպայից 20 մասնագետ-մարզիչներ, որոնք կզբաղվեն երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստությամբ։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ երեք ակադեմիաները կհամալրվեն շուրջ 2000 մարզիկով։

Սպասվում է, որ ակադեմիաները կգործեն և՛ վճարովի, և՛ անվճար հիմունքներով՝ կախված սաների ակադեմիական առաջադիմությունից և մարզական արդյունքներից։

ՀՖՖ-ի տվյալներով՝ ամեն տարի ակադեմիայի լավագույն սաները հնարավորություն կունենան մեկնելու Թուրին՝ մասնակցելու «Յուվենտուսի» գլխավոր ակադեմիայի մարզումներին և ընկերական հանդիպումներին։

Այս նախաձեռնությունը, ըստ ֆեդերացիայի, միտված է Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը, մանկապատանեկան մարզիկների որակավորման բարձրացմանը և միջազգային համագործակցության ընդլայնմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ