USD382.48EUR445.78RUB4.8299

Ադրբեջանը ծրագրում է կրճատել պաշտպանական ծախսերը մինչև 2030 թվականը

Ադրբեջանի կառավարությունը նախատեսում է առաջիկա հինգ տարիների ընթացքում նվազեցնել պաշտպանական և ազգային անվտանգության ոլորտների ֆինանսավորումը։ Մինչև 2030 թվականը այդ նպատակների համար հատկացվող միջոցները նախատեսվում է կրճատել մինչև 7,969 մլրդ մանաթ (մոտ 4,69 մլրդ դոլար)։

Ֆինանսների նախարարության հրապարակած միջնաժամկետ բյուջետային փաստաթղթերի համաձայն՝

  • 2025 թվականին պաշտպանական և անվտանգության ծախսերը կկազմեն 8,396 մլրդ մանաթ (4,94 մլրդ դոլար),
  • 2026-ին՝ 8,715 մլրդ մանաթ (5,12 մլրդ դոլար) մակարդակում։

Ըստ կանխատեսումների՝ 2026-2029 թվականներին Ադրբեջանի ռազմական և անվտանգության ծախսերը կնվազեն շուրջ 8,6%-ով։ Եթե 2026 թվականին այդ ծախսերը պետական բյուջեի 20,9%-ն են կազմելու, ապա 2029-ին դրանց տեսակարար կշիռը կնվազի մինչև 18,4%։

Փաստաթղթում նշվում է, որ ծախսերի կրճատումը պայմանավորված է բյուջեի կառուցվածքի օպտիմալացմամբ և պաշտպանության ոլորտում արդեն իրականացված խոշոր ծրագրերի ավարտով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ