USD381.66EUR444.4RUB4.9734

Հայկական TUMO կենտրոնը բացվել է Նիդեռլանդներում՝ Ամստերդամի սրտում

Հայկական TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը բացել է իր առաջին մասնաճյուղը Նիդեռլանդներում՝ Ամստերդամում։ Նոր կենտրոնը տեղակայված է քաղաքի հարավ-արևելքում՝ Կրաեյնեստ մետրոյի կայարանի կողքին, և արդեն պատրաստ է ընդունել իր առաջին ուսանողներին։

Ամեն շաբաթ մոտ 1200 դեռահասներ հնարավորություն կունենան մասնակցելու դասընթացների և զարգացնելու իրենց հմտությունները տարբեր ոլորտներում՝

🎬 կինոարտադրություն,

🎵 երաժշտություն,

🎨 անիմացիա,

🎮 խաղերի մշակություն,

🧩 3D մոդելավորում,

✏️ նկարչություն,

💻 ծրագրավորում և

🤖 ռոբոտաշինություն։

Կրթությունը իրականացվելու է TUMO-ի յուրօրինակ մոդելով, որը համատեղում է ինքնուսուցումը, գործնական դասընթացներն ու լաբորատոր փորձառությունը՝ նպաստելով ստեղծարար մտածողության և տեխնոլոգիական գիտելիքների զարգացմանը։

TUMO Amsterdam-ը ստեղծվել է Ամստերդամի հանրային գրադարանի (OBA), Ամստերդամ քաղաքի, Sofronie հիմնադրամի և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների՝ TomTom, Adyen, Just Eat Takeaway.com և Miro համատեղ աջակցությամբ։

Նիդեռլանդների մասնաճյուղի բացումը TUMO-ի միջազգային ընդլայնման հերթական քայլն է․ հայկական կրթական մոդելը արդեն ներկայացված է մի շարք երկրներում, ներառյալ Ֆրանսիան, Գերմանիան, Լիբանանը և Ուկրաինան։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ