USD382.51EUR443.18RUB4.6796

📈 $4 տրիլիոն շեմին. Apple-ը մոտենում է Microsoft-ի և Nvidia-ի արժեքին

Արագ աճի պատճառը՝ iPhone 17-ի ռեկորդային պահանջարկն է։ Ընկերության բաժնետոմսերը բարձրացել են 4,2%, իսկ կապիտալիզացիան հասել է $3,9 տրիլիոնի, ինչը ամենամեծ ցուցանիշն է Apple-ի ողջ պատմության մեջ և երկրորդը աշխարհում՝ Nvidia-ի հետո։

Նոր սմարթֆոնների շարքի վաճառքները ԱՄՆ-ում և Չինաստանում գերազանցել են iPhone 16-ի ցուցանիշները 14%-ով, ինչը լավագույն մեկնարկն է սկսած 2020 թվականից։ Հաջողությունը մեծապես ապահովել է նաև նուրբ iPhone Air մոդելը։

Տարվա սկզբից Apple-ի բաժնետոմսերը աճել են 5%-ով, իսկ հոկտեմբերյան թռիչքը դարձել է վերջին ժամանակների ամենամեծը։ Եթե այս միտումը պահպանվի, ընկերությունը կարող է դառնալ ամենամեծը երրորդն աշխարհում՝ Nvidia-ի և Microsoft-ի հետո, որոնց կապիտալիզացիան կգերազանցի $4 տրիլիոնը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ