USD382.54EUR443.29RUB4.6972

Զգուշացում․ ԿԲ անունից տարածվում են ֆիշինգային նամակներ

ՀՀ Կենտրոնական բանկը զգուշացնում է քաղաքացիներին և կազմակերպություններին, որ վերջին օրերին ԿԲ-ի անունից տարածվում են ֆիշինգային (խարդախ) էլեկտրոնային նամակներ, այդ թվում՝ Tickets@tkt.am և այլ կեղծ հասցեներից։

Նամակներին կցվում են տարբեր ֆայլեր և հղումներ, որոնք, ըստ ԿԲ-ի, պարունակում են վիրուսային բովանդակություն։

«Տեղեկացնում ենք, որ նշված նամակները կեղծ են և վիրուսային։ Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի նման նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով», — նշված է ԿԲ-ի հայտարարությունում։

Կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին.

  • չբացել նամակներին կցված ֆայլերը,
  • չսեղմել նամակների մեջ տեղադրված հղումներին,
  • նման նամակները անմիջապես ջնջել։

Հայտարարությունում ընդգծվում է նաև, որ քաղաքացիները պետք է ցուցաբերեն առավելագույն զգոնություն և հետևեն կիբերանվտանգության հիմնական կանոններին, քանի որ նման հարձակումները նպատակ ունեն գողանալ անձնական տվյալներ կամ ֆինանսական տեղեկատվություն։

ԿԲ-ն հիշեցնում է, որ պաշտոնական հաղորդակցությունը իրականացվում է միայն հաստատված ուղիներով և պաշտոնական էլեկտրոնային հասցեներից։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ