USD383.05EUR444.8RUB4.7296

Թրամփը ներում է շնորհել Binance կրիպտոբորսայի հիմնադրին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 23-ին ստորագրել է փաստաթուղթ՝ աշխարհի ամենամեծ կրիպտոբորսայի՝ Binance-ի հիմնադիր Չանպեն Չժաոյին ներում շնորհելու մասին։ Այս մասին հայտնել են The Wall Street Journal-ի աղբյուրները, տեղեկությունը հաստատվել է նաև Սպիտակ տանը։

Չանպեն Չժաոն 2024 թվականին դատապարտվել էր չորս ամսվա ազատազրկման՝ փողերի լվացման դեմ օրենսդրության խախտման մեղադրանքով։ Binance-ը գրեթե մեկ տարի աշխատել էր Չժաոյի ներում ստանալու ուղղությամբ, և վերջինս ազատ էր արձակվել 2024 թվականի սեպտեմբերին։

Ներումը, ամենայն հավանականությամբ, կթույլատրի Binance-ին վերադառնալ ԱՄՆ շուկա․ ընկերությունը դադարեցրել էր գործունեությունը երկրում դեռ 2023 թվականին՝ ընդունելով, որ խախտել է ամերիկյան փողերի լվացման դեմ պահանջները։

Թրամփը ներում է շնորհել Չանպեն Չժաոյին այն բանից հետո, երբ Binance-ը աջակցել էր Թրամփի ընտանիքին պատկանող կրիպտոընկերությանը՝ World Liberty Financial-ին։ Վերջին տարվա ընթացքում World Liberty-ն Թրամփի ընտանիքին ապահովել է զգալիորեն ավելի մեծ եկամուտ, քան նրանց անշարժ գույքի պորտֆելը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ