Ամենաարդյունավետ ձևաչափերն են համարվել կարճ տեքստերը և լուսանկարչական հրապարակումները։ Դրանց ֆոնին բաներներն ու երկար տեսահոլովակները կորցնում են դիրքերը․ դրանք դրական են ընկալում ընդամենը լսարանի 9%-ը և 4%-ը։
Միևնույն ժամանակ գովազդից առաջացած գրգռվածությունն աճում է․ հարցվածների 77%-ը խոստովանել է, որ անդադար կրկնվող գովազդը նրանց մոտ առաջացնում է հակակրանք։
Մարդիկ ցանկանում են տեսնել անհատականացված գովազդ, որը ներդրվում է բովանդակության մեջ և չի խանգարում նրան։
Հատկապես բացասական վերաբերմունք է առաջացնում արհեստական բանականությամբ ստեղծված գովազդը․ այն չեն ընդունում հարցվածների 37%-ը, իսկ ընդամենը 8%-ն է տեսնում դրա մեջ ներուժ։