Ավարտվել են Խոյ համայնքի Այգեշատ բնակավայրում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքները, որը անցնում է Քասախ գետի վրայով։ Կամուրջը մինչ վերականգնումը գտնվում էր վթարային վիճակում, ինչի պատճառով դրա շահագործումը վտանգավոր էր և սահմանափակված։
Հիմնանորոգման արդյունքում կամուրջը լիարժեք վերականգնվել է՝ ապահովելով անվտանգ երթևեկություն ինչպես բնակիչների, այնպես էլ գյուղատնտեսական և տրանսպորտային միջոցների համար։
Աշխատանքները իրականացվել են Ճանապարհային դեպարտամենտի նախաձեռնությամբ՝ համայնքային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի շրջանակում։