USD383.05EUR444.8RUB4.7296

Երևանի քաղաքապետարանը մեկնարկել է մայրաքաղաքի կամուրջների գույքագրումը

Երևանի քաղաքապետարանի կողմից առաջին անգամ իրականացվում է մայրաքաղաքում գտնվող բոլոր կամուրջների գույքագրում։

Աշխատանքները կատարվում են փուլային եղանակով․ առաջին փուլում կամուրջները գույքագրվում են, այնուհետև՝ անձնագրավորվում։

Այս պահին արդեն գույքագրվել է շուրջ 250 կամրջային կառուցվածք, որոնք գնահատվում են տեխնիկական վիճակի, շահագործման անվտանգության և պահպանման անհրաժեշտության տեսանկյունից։

Նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել Երևանի կամուրջների համակարգված վերահսկողություն և արդյունավետ սպասարկում։

Երևանի քաղաքապետարան

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ