Արմավիրի մարզի Սասունիկ համայնքը ունի նոր, ամբողջությամբ վերակառուցված դպրոց։ Նախկինում փտած և վթարային վիճակում գտնվող շենքի փոխարեն այժմ կանգնած է ժամանակակից, ճարտարապետական յուրօրինակ լուծումներով նոր դպրոցական համալիր։
Ինչպես տեղեկացրել է Արմավիրի մարզպետ Տարոն Չախոյանը, դպրոցը հագեցած է բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով․
ձմեռային այգի, ամֆիթատրոն, կանաչապատ բակ, բացօթյա մարզադաշտ և ուսումնական միջավայրի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։
«Մեր երեխաները արժանի են լավագույնին։ Բարով վայելեք», — նշել է Չախոյանը՝ ընդգծելով, որ նորակառույց դպրոցը մարզում եզակի օրինակ է կրթական ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ։