Ընկերության ներկայիս ցուցանիշը վերջին տարիների ամենաթույլ եռամսյակային հաշվետվություններից մեկն է։ Օրինակ՝ անցած տարի Porsche-ը գրանցել էր գրեթե մեկ միլիարդ դոլարի շահույթ։
Կրիզիսի պատճառներից են՝ էլեկտրամեքենաների նկատմամբ հետաքրքրության պակասը, պահանջարկի անկումը Չինաստանում և ԱՄՆ մաքսային տուրքերի հետևանքները։
Այժմ ընկերությունը ստիպված է լինելու վերանայել զարգացման ռազմավարությունը՝ էլեկտրամեքենաների հաշվին, ինչը կարժենա մոտ €3,1 միլիարդ։
Ֆինանսական տնօրեն Յոհեն Բրեքները 2025 թվականը անվանել է «ամենամեծ անկման շրջան», սակայն խոստացել է, որ վերականգնումը կսկսվի արդեն 2026-ին։