USD382.78EUR446.44RUB4.7824

Հայաստանը և Իրանը կհիմնադրեն պարզեցված մաքսային միջանցք

Հայաստանն ու Իրանը նախատեսում են ստեղծել պարզեցված մաքսային միջանցք, որը կխթանի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճն ու մաքսային ընթացակարգերի արագացումը։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ կողմերը ներկայումս բանակցում են համաձայնագրի վերջնական տարբերակի շուրջ, և գործընթացը մոտենում է ավարտին։

«Նպատակն է ստեղծել հարթ և արագ մաքսային միջանցք, որը կվերացնի ավելորդ վարչական ընթացակարգերը և կնպաստի առևտրատնտեսական կապերի զարգացմանը», — նշել է Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի մաքսային համակարգը համագործակցում է ոչ միայն Իրանի, այլև Միացյալ Նահանգների հետ։ Վերջիններիս աջակցությամբ իրականացվում են ծրագրեր՝ ուղղված մաքսային կարողությունների զարգացմանը, տեխնիկական սարքավորումների ձեռքբերմանը և մոնիթորինգի նոր համակարգերի ներդրմանը։

Այս նախաձեռնությունները միտված են Հայաստանի մաքսային ծառայության արդիականացմանը և երկրի տարածաշրջանային տրանսպորտային կենտրոն դառնալու ռազմավարությանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ