USD382.72EUR444.15RUB4.7549
Search
Close this search box.

Հայկական TUMO-ն բացել է իր առաջին կենտրոնը ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում

Հայկական կրթական նորարարական կենտրոն TUMO-ն իր գործունեությունը պաշտոնապես սկսել է Միացյալ Նահանգներում՝ բացելով առաջին ուսումնական կենտրոնը Լոս Անջելեսում։ Կենտրոնը հանդիսանում է Հյուսիսային Ամերիկայի հայկական կրթական ցանցի առաջին օղակը և կոչվում է TUMO Los Angeles։

Պաշտոնական բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին։ Կենտրոնը գտնվում է Հյուսիսային Հոլիվուդում և նախատեսված է շուրջ 1500 դեռահասների համար։ Նրանք անվճար կսովորեն կինոռեժիսուրա, երաժշտություն, անիմացիա, 3D մոդելավորում, խաղերի մշակում, գրաֆիկական դիզայն, ծրագրավորում և ռոբոտաշինություն։

TUMO-ի հիմնադիր Սեմ Սիմոնյանի խոսքով՝ այն, ինչ տարիներ առաջ սկսվեց Երևանում որպես նորարարական կրթական նախագիծ, այսօր վերածվել է համաշխարհային շարժման.

«Այսօր TUMO-ն ունի ավելի քան 35 հազար ուսանող՝ Փարիզից մինչև Ճապոնիա՝ Գունմա», — նշել է Սիմոնյանը։

Կալիֆոռնիայի նահանգային կառավարությունը նախագծի իրականացման համար հատկացրել է 23 միլիոն դոլար, իսկ Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունները՝ 3 միլիոն դոլար։

TUMO Los Angeles-ը լինելու է Կալիֆոռնիայում և ԱՄՆ այլ նահանգներում նախատեսվող կենտրոնների մեծ ցանցի առաջին օղակը՝ նպատակ ունենալով ամրապնդել հայկական կրթական մոդելի ներկայությունը ԱՄՆ-ում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ