ԱՄՆ-ն որոշում է կայացրել նվազեցնել չինական ապրանքների ընդհանուր սակագնային դրույքաչափը՝ այն հասցնելով 57%-ից մինչև 47%։
Նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ փոփոխությունը ուժի մեջ կմտնի անմիջապես։ Նրա խոսքով՝ այս որոշումը կայացվել է Չինաստանի կողմից ֆենտանիլի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված կտրուկ միջոցների գնահատման արդյունքում։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտնել է, որ որոշ կոնկրետ ապրանքների նկատմամբ կպահպանվեն ավելի բարձր սակագներ․
«Որոշ ապրանքների դեպքում սակագները կարող են հասնել մինչև 100%», — ընդգծել է նա։