USD382.65EUR442.76RUB4.7305
Search
Close this search box.

Կառավարությունը քննարկում է երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար ամսական 50,000 դրամի աջակցությունը մինչև 18 տարեկանը

ՀՀ կառավարությունը նախատեսում է բարեփոխել բազմազավակ ընտանիքների աջակցության համակարգը, փոխարինելով ծնողական կապիտալի միանվագ վճարումները ամսական պարբերական աջակցությամբ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ իրականացված մոնիթորինգը ցույց է տվել, որ ընտանիքների համար փոքր, բայց կանոնավոր աջակցությունն ավելի արդյունավետ է, քան մեկանգամյա մեծ վճարումները։ Այս մոտեցման արդյունավետությունը արդեն հաստատվել է՝ երրորդ և հաջորդ երեխաների համար մինչև 6 տարեկան դրվող ամսական 50,000 դրամի նպաստի փորձով։

Բարեփոխման նախագծով քննարկվում է՝

  • ամսական 50,000 դրամի վճարումը երկարացնել մինչև երեխայի 18 տարեկանը,
  • և միաժամանակ ծննդյան միանվագ նպաստները հավասարեցնել 500,000 դրամի՝ անկախ երեխայի հերթականությունից։

Ներկայումս ծննդյան միանվագ վճարները կազմում են 300,000 դրամ՝ առաջին և երկրորդ երեխայի, և մինչև 1,5 միլիոն դրամ՝ հինգերորդ և հաջորդների համար։

Նախագծվող փոփոխությունների նպատակն է ապահովել ընտանիքների ֆինանսական կայունությունն ու երկարաժամկետ սոցիալական աջակցությունը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ