USD382.55EUR440.47RUB4.7293

ԱՄՆ-ն կտրուկ նվազեցրել է միգրանտների ընդունման քվոտան՝ հասցնելով պատմական նվազագույնի

ԱՄՆ-ն տարեկան կմուտքագրի առավելագույնը 7,500 փախստական՝ ըստ Դոնալդ Թրամփի վարչակազմի նոր որոշման։ Ինչպես հայտնում է Reuters-ը, սա ամերիկյան վերաբնակեցման ծրագրի պատմության մեջ ամենացածր ցուցանիշն է. մինչ այժմ սահմանը կազմում էր 125,000 մարդ։ Նոր կանոններն ուժի մեջ են մտել հոկտեմբերի 1-ից։

Սպիտակ տան հայտարարությամբ՝ առաջնահերթություն կտրվի «անօրինական կամ անարդար խտրականության զոհերին», այդ թվում՝ Հարավային Աֆրիկայի սպիտակամորթ բնակչությանը։ Ավելի վաղ Թրամփը մեղադրել էր Հարավային Աֆրիկայի իշխանություններին «սպիտակամորթ բնակչության նկատմամբ բռնությունների և հողերի բռնագրավման» մեջ։

Միաժամանակ, Թրամփը կարգադրել է չեղարկել Աֆղանստանի, Հայիթիի, Վենեսուելայի և մի շարք այլ երկրների քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը, որը նրանց թույլ էր տալիս ժամանակավորապես ապրել և աշխատել ԱՄՆ-ում։

Փորձագետների գնահատմամբ՝ այս քայլը ԱՄՆ միգրացիոն քաղաքականության ամենախիստ շրջադարձերից մեկն է վերջին տասնամյակներում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ