USD382.55EUR440.47RUB4.7293

«Արմաթ» թիմը երկրորդ տեղն է զբաղեցրել Պանամայում կայացած համաշխարհային մրցույթում

Armath Engineering Makerspaces-ի տվյալներով՝ Հայաստանից «Արմաթ» թիմը հասել է ուշագրավ արդյունքի՝ զբաղեցնելով երկրորդ տեղը Պանամայում անցկացված առաջին համաշխարհային միջազգային ռոբոտաշինության և ճարտարագիտության մրցույթում։

Այս հաջողությունը ևս մեկ անգամ ընդգծում է հայ աշակերտների տեխնոլոգիական ու ինժեներական բարձր պատրաստվածությունը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերին «Արմաթ» կրթական ծրագրի ուսանողները նաև հաղթել էին Սլովենիայում անցկացված Համաշխարհային ռոբոտաշինության օլիմպիադայում, ապահովելով Հայաստանի բարձր տեղն միջազգային հարթակներում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ