USD382.55EUR440.12RUB4.738

Տրանսպորտում իրավախախտումների համար տուգանվել է 935 ուղևոր

Երևանի ներհամայնքային տրանսպորտում արձանագրված իրավախախտումների վերաբերյալ կայացվել է 935 տուգանքի որոշում, հայտարարվեց մայրաքաղաքի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։

Ըստ ներկայացված տվյալների՝

673 ուղևոր տուգանվել է առանց տոմս երթևեկելու համար,

89-ը՝ այլ անձի արտոնությունից օգտվելու համար,

• իսկ 173-ը՝ վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար։

Քաղաքապետարանը նաև տեղեկացրել է, որ ստացվել է շուրջ 100 վարչական բողոք, որոնցից 89-ը մերժվել է՝ իրավական բավարար հիմնավորումների բացակայության պատճառով, իսկ 11 գործով որոշումները բեկանվել են։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ