USD382.55EUR440.12RUB4.738

Վերականգնվել է պետության սեփականության իրավունքը Օձունի 4 հա հողատարածքի նկատմամբ

2025 թվականի նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Լոռու մարզի Օձուն համայնքի 8 հասցեում գտնվող՝ 4 հեկտար մակերեսով հողատարածքի նկատմամբ։ Հողատարածքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 20 միլիոն 592 հազար դրամ։

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան, պահանջելով անվավեր ճանաչել տվյալ հողատարածքի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության անունով կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Դատարանի վճռի արդյունքում հողատարածքը վերադարձվել է պետական սեփականությանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ