USD382.57EUR439.34RUB4.7033

Հայաստանի և Թուրքիայի միջև թռիչքների թիվը կավելանա. պայմանավորվածություններ են ձեռք բերվել

Հայաստանի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցությունը առաջիկայում կընդլայնվի։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ կողմերի միջև արդեն կան պայմանավորվածություններ, որոնք նախատեսում են ոչ միայն Թուրքիայից Երևան, այլև Թուրքիայից Գյումրի ուղղությամբ նոր թռիչքների իրականացում։

Միրզոյանը նշել է, որ այս քայլը կնպաստի երկու երկրների միջև հաղորդակցման ընդլայնմանը, զբոսաշրջության զարգացմանը և տնտեսական կապերի ակտիվացմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ