Ռուսական ծագում ունեցող ցորենը ներկայումս երկաթուղով տեղափոխվում է Հայաստան՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը նշել է նաև, որ Ղազախական ծագում ունեցող ցորենը ևս ճանապարհին է և առաջիկա օրերին կհասնի Հայաստան՝ նույն երթուղով։
Այս մատակարարումները կարևոր դեր ունեն երկրի հացահատիկային կայունությունը պահպանելու գործում՝ նվազեցնելով Վերին Լարսի ճանապարհով բեռնափոխադրումների ծանրաբեռնվածությունը։