Եվրամիությունը Հայաստանին ներկայացրել է առանց վիզայի ճանապարհորդության գործողությունների ծրագիրը։ Փաստաթուղթը Երևանում ներկայացրել է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լյուխները։
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ վիզայի ազատականացումը կարևոր քայլ է Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության ու վստահության ամրապնդման գործում։
Նախարարը հավելել է, որ գործողությունների ծրագիրը կդառնա ռազմավարական հիմք՝ քաղաքացիների շարժունակության և հանրային անվտանգության ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար։