«Հյուսիս–Հարավ» ռազմավարական մայրուղու շրջանակում կառուցվող Քաջարան–Ագարակ նոր ճանապարհի շինարարությունն այս տարվա ավարտին կհասնի 30% կատարվածության մակարդակի, տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում։
Նրա խոսքով՝ նախագծի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 214 միլիոն դոլար, որից մոտ 70 միլիոն դոլարը կծախսվի մինչև 2025 թվականի վերջը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրանական կապալառուն աշխատում է գերազանց տեմպերով․
«Իրանցի կապալառուն աշխատում է այնպիսի տեմպերով, որը մենք երբեք չենք տեսել»,– ընդգծել է Փաշինյանը։
Խաչատրյանը հավելել է, որ Երևան–Գյումրի հատվածում շինարարությունն էլ ավարտական փուլում է․ վերջին երկու՝ 34 և 8 կիլոմետրանոց հատվածները պատրաստ կլինեն մինչև տարեվերջ, իսկ ամբողջ ճանապարհը՝ հաջորդ գարնանը։