USD382.48EUR440.27RUB4.7307

Հայաստան–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր

Եվրամիությունը Հայաստանին ներկայացրել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը ներառում է 74 հենանիշ, բաժանված չորս հիմնական ուղղությունների՝ փաստաթղթերի անվտանգություն, սահմանների և միգրացիայի կառավարում, հասարակական կարգ ու անվտանգություն, արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ։

Ծրագիրը նախատեսում է նոր սերնդի կենսաչափական անձնագրերի ներդրում, քաղաքացիության օրենսդրության վերանայում, սահմանների ինտեգրված կառավարում, հակակոռուպցիոն և հակախտրական մեխանիզմների ուժեղացում, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության բարելավում։

Գնահատումը կանցկացվի երկաստիճան ձևաչափով՝ նախ իրավական հիմքերի ձևավորում, ապա դրանց գործնական իրականացում։ Դրական արդյունքի դեպքում ՀՀ քաղաքացիները կենսաչափական անձնագրով կկարողանան առանց վիզայի կարճաժամկետ այցելություններ կատարել Շենգենյան գոտու երկրներ՝ յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում մինչև 90 օր։

Վիզաների ազատականացման գործընթացը մեկնարկել է 2024-ի սեպտեմբերին, իսկ գործողությունների ծրագիրը Հայաստանը ստացել է 2025-ի նոյեմբերի 5-ին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ