USD382.48EUR440.27RUB4.7307

ՌԴ-ն մինչև 2026-ի հունվար կուղարկի Հայաստան ևս 132 վագոն ցորեն Ադրբեջանի տարածքով

Ռուսաստանը նախատեսում է մինչև 2026 թվականի հունվարի վերջ նոր երկաթուղային երթուղով՝ Ադրբեջանի տարածքով, Հայաստան ուղարկել ցորենով բեռնված ևս 132 վագոն։

ՌԴ տրանսպորտի նախարարության տվյալներով՝ առաջին խմբաքանակը՝ ավելի քան 1000 տոննա ցորեն, արդեն ուղարկվել է Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայանից։

Նախարարությունում նշել են, որ նոր լոգիստիկ ուղղությունը հնարավոր է դարձել Ադրբեջանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների վերականգնման շնորհիվ․ սա նման փոխադրումների առաջին դեպքն է 1990-ականներից ի վեր։

Մինչ այժմ ռուսական հացահատիկը Հայաստան էր մատակարարվում հիմնականում ավտոմեքենաներով կամ Վրաստանի նավահանգիստներով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ