USD382.54EUR441.83RUB4.7262

Սպասվում է այս տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի հաղորդմամբ՝ առաջիկայում սպասվում է 2025 թվականի ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ԳԱ Տիեզերական գիտահետազոտական ինստիտուտի տվյալներով՝ փոթորիկների ուժգնությունը ներկայումս գնահատվում է G3–G4 միջակայքով (ուժեղից մինչև շատ ուժեղ), սակայն վերահաշվարկի դեպքում այն կարող է հասնել G4–G5՝ ծայրահեղ ուժեղ մակարդակի։

Ազիզյանի խոսքով՝ մագնիսական դաշտի խանգարումները կարող են ազդել թե՛ տեխնիկական համակարգերի, թե՛ մարդու ինքնազգացողության վրա։

Առավել զգայուն են տարեցներն ու թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ։ Նրանց մոտ կարող են առաջանալ գլխացավեր, հոգնածություն, ճնշման տատանումներ և կենտրոնացման դժվարություններ։

Բժշկական խորհուրդներ.

  • Պահպանել առողջ սննդակարգ՝ շատ մրգերով ու բանջարեղենով,
  • Խուսափել կենդանական ճարպերից,
  • Օրը անցկացնել մաքուր օդում,
  • Խմել բավարար քանակությամբ ջուր։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ