USD382.54EUR441.83RUB4.7262

Հայաստանում շուտով հնարավոր կլինի ամուսնությունը և երեխայի ծնունդը գրանցել առցանց

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ Հայաստանում շուտով քաղաքացիները կկարողանան առցանց ձևով գրանցել երեխայի ծնունդը, ամուսնությունը, ամուսնալուծությունը, ինչպես նաև փոխել անունը՝ առանց տնից դուրս գալու։

Նախարարը նշեց, որ այս նախաձեռնությունը իրականացվում է թվայնացման գործընթացի շրջանակում, որը նպատակ ունի պետական ծառայությունները դարձնել առավել մատչելի և արագ։

Գալյանի խոսքով՝ արդեն իսկ հնարավոր է գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ), իսկ մոտ ապագայում կգործարկվի իրավաբանական անձանց պետական գրանցամատյանի նոր հարթակ, որը թույլ կտա կազմակերպությունների առցանց գրանցում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ