Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանում խցանումների խնդիրը դարձել է ճգնաժամային։ Նրա խոսքով՝ իրավիճակի հիմնական պատճառը մեքենաների աննախադեպ մեծ թվաքանակն է մայրաքաղաքում։
«Հանձնարարել եմ աշխատանքային խումբ ստեղծել։ Պետք է գնահատենք՝ ինչն է պատճառը։ Մի տեղ լուսացույցը կարող է անջատվել, մի տեղ՝ վթար լինել, բայց, մեծ հաշվով, խնդիրը մեքենաների քանակն է», — ասել է վարչապետը։
Փաշինյանը նշել է, որ հնարավոր է անհրաժեշտ լինեն բարդ լուծումներ, սակայն պետք է որոշել՝ շարունակել արդյոք նույն ձևով, թե գտնել արդյունավետ ճանապարհ խնդրի լուծման համար։