Արարատի մարզի Արևիկ բնակավայրում, 31 տարվա ընդմիջումից հետո, կրկին գործում է մանկապարտեզ։
1970-ականներին կառուցված հին շենքը 1993 թվականից դադարել էր գործել և տարիների ընթացքում վերածվել էր փլատակների։
Նոր մանկապարտեզը կառուցվել է պետական և համայնքային միջոցներով՝ նախատեսված լինելով 144 երեխայի համար։ Շենքն ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից ստանդարտներին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ պայմաններ փոքրիկների կրթության ու խնամքի համար։
«Բարով վայելեք, երեխեք ջան», – նշել է Արարատի մարզպետ Տարոն Չախոյանը, շնորհավորելով համայնքի բնակիչներին։