USD382.61EUR442.37RUB4.7154

Ո՞վ է փոխհատուցելու մեր բոլորի հարկերի քամուն տալ. Պետրոսյան

Նկարում Հյուսիս-հարավ մայրուղու Լանջիկի մոտակայքում կամրջի հարևանությամբ կառուցվող ապագա գազա- կամ բենզալցակայանն է։ Նման օբյեկտներ շատ կան հայաստանյան ճանապարհների կողային հատվածներում։ Հաճախ դրանք մեզ թվում են սովորական ու գրեթե պարտադիր։ Իրականում նման կարգի ճանապարհներին պետք է դուրս գաս երկմակարդականի անցումով ու նոր գնաս լիցքավորման կամ այլ սպասարկման կետեր։ Իսկ մեզ մոտ, դրանք ճանապարհին եզրին, հակառակ նրան ինչ նախատեսված է մեր նորմաներով ու տեսնում ենք այլ երկրներում։

Կադաստրի կոմիտեում եղած ժամանակ միայն տիրապետելով հողերի կարգավիճակների փոփոխման գործիքակազմին, որոշ բացառիկ դեպքերում ինձ հաջողվեց մի քանի նման լցակայաններ հեռացնել մայրուղուց (տես Գագարին չհասած լցակայանն օրինակ)։

Հիմա տեսնում ենք նույն բանը տեղի է ունենում մեր նոր ճանապարհի հետ։ Ճանապարհ, որի մեկնարկից անցել է ավելի քանի 15 տարի և կարծում եմ նման հանրային կառավարման պայմաններում նվազագույնը 10 տարի ևս կտևի մինչ դրա ամբողջական դառնալը։ Ճանապարհ, որը սկսվեց որպես 1.5 մլրդ դոլարանոց նախագիծ, վերջին անգամ լսել եմ 3.5 մլրդի էր հասել, այն դեպքում, երբ Սիսիանից Արարատյան դաշտ հատվածի հետագիծն այնքան էլ դեռ պարզ չի, իսկ Սյունիքում (եթե բան չեն փոխել, չորս երթևեկելի գծի փոխարեն երկուսն են կառուցում)։ Այսինքն այս գումարը, որ մենք ու մեր երեխերքը վճարում ենք ու վճարելու ենք, որպեսզի ունենանք գոնե մեկ նորմալ արագընթաց մայրուղի, վերածվում է շարքային, բազմաթիվ մարդկային կյանքեր խլող, արագության նվազեցման պատճառով միլիոնավոր ժամեր խլող հերթական վատ ճանապարհը։

Այս օբյեկտները, որոնք արդեն մի քանիսն ի դեպ այս ճանապարհին, այս ճանապարհի կարևորությունն ու կարգավիճակը գցում են, դարձնելով այն մեկն այն «խուժան» ճանապարհներից, որ ունենք նույն լայնությունն ունեցող Սևան, Արմավիր կամ Արտաշատ տանող մայրուղիներում՝ ամեն կողմից վտանգավոր մուտքեր, շարված փուչիկներ կամ եգիպտացորեն և երթեւեկելի գոտուն ուղղահայաց կայանատեղիներ։

Ճիշտ դրա համար օրեսդրությամբ ֆիքսվել է, որ միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհների հարևանությամբ կառուցապատումները պետք է համաձայնեցվեն պետական լիազոր մարմնի, չգիտես ինչու տվյալ դեպքում քաղաքաշինության կոմիտեի հետ։

Հիմա հարց. Արդյո՞ք սա համաձայնեցվել է։ Իսկ հետո արդեն մյուս հարցը անկախ դրա պատասխանից. Ո՞վ է փոխհատուցելու մեր բոլորի հարկերի քամուն տալ…

Սարհատ Պետրոսյանի էջից

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ