USD382.61EUR442.37RUB4.7154
Search
Close this search box.

Ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում 258 դպրոցում. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծի, որով նախատեսվում է վերաբաշխել 1 մլրդ 854 մլն դրամ, այդ թվում՝ 500 մլն դրամ Կառավարության պահուստային ֆոնդից,՝ ապահովելու համար 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման պետական ծրագիրը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 125.4 մլրդ դրամ, իսկ 2026 թվականի պետական բյուջեում նախատեսվող հատկացումները կավելանան մինչև 150 մլրդ դրամ, ինչը 51.2%-ով ավել է ընթացիկ տարվա ֆինանսավորումից։

«Այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում 258 դպրոցում, որոնցից 153-ը նորակառույց են, իսկ 105-ը՝ կապիտալ նորոգվող։ Աշխատանքներն արդեն ավարտվել են 60 դպրոցում՝ 35-ը կառուցվել են, 25-ը՝ նորոգվել», — նշել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ առաջիկա երեք ամիսներին կմեկնարկի ևս 39 դպրոցի շինարարություն, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է շահագործման հանձնել նոր 50 դպրոց։

Ընդհանուր առմամբ՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը նախատեսվում է ավարտել 151 դպրոցի, իսկ մինչև տարվա վերջը՝ ևս 47 դպրոցի շինարարությունը։ Այսպիսով՝ 2026-ի ավարտին ծրագիրը կներառի 308 դպրոց, որոնցից 139-ը նորակառույց, իսկ 169-ը՝ հիմնանորոգված կլինեն։

Նախարարի տեղակալը հավելել է, որ աշխատանքներ են ընթանում նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կարողությունների զարգացման և նոր նախագծերի նախապատրաստման ուղղությամբ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ