USD382.61EUR442.37RUB4.7154

Կասեցվել է «Աշտարակ Միլկ»-ի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (կաթի մթերում և պաղեցում) գործունեությունը, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում։ Այս մասին տեղեկացնում են Տեսչական մարմնից։

Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների արձանագրած խախտումները, ըստ հաղորդագրության, անհամատեղելի են սննդամթերքի արտադրության պահանջների հետ։

Մասնավորապես՝

  • հատակներն ու պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
  • առաստաղին կան վնասված հատվածներ, որոնք նպաստում են կեղտի և բորբոսի կուտակմանը, ինչպես նաև մասնիկների թափվելու վտանգին,
  • արտադրական շինությունների դռները հարթ չեն և պատրաստված չեն չներծծող նյութերից,
  • կաթի մթերման և պահպանման համար նախատեսված կշեռքի ու քարշակ սարքի մակերեսներին առկա են կոռոզիայի հետքեր։

Վերահսկող մարմինը սահմանել է ժամկետ՝ խախտումները վերացնելու համար, որից հետո հնարավոր կլինի վերականգնել արտադրամասի գործունեությունը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ