USD382.61EUR442.37RUB4.7154

Հայաստանը և Հնդկաստանը կմիանան միջազգային ճանապարհային տրանսպորտային համաձայնագրով

Հայաստանը և Հնդկաստանը աշխատում են միջազգային ճանապարհային տրանսպորտի վերաբերյալ համաձայնագրի նախագծի վրա։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նախարարության պարզաբանմամբ՝ ներկայում երկու երկրների միջև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրավական կարգավորում չկա, ինչն էլ խոչընդոտում է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը։

«Կողմերը բախվում են մի շարք կազմակերպչական և լոգիստիկ դժվարությունների, որոնք պայմանավորված են համապատասխան համաձայնագրի բացակայությամբ», — նշված է հաղորդագրությունում։

Փաստաթուղթը արդեն ուղարկվել է հնդկական կողմին՝ ուսումնասիրության, հաստատման և հետագա ստորագրման նպատակով։

Բացի այդ, Հայաստանը նախատեսում է նմանատիպ համաձայնագիր ստորագրել նաև Չինաստանի հետ, ինչը կխթանի տարածաշրջանային փոխադարձ բեռնափոխադրումների զարգացումը և կապի ուղիների ընդլայնումը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ