USD382.52EUR442.73RUB4.7114

Երևանում գտնվող պետական գույքը կօտարվի դասական աճուրդով

Կառավարությունը որոշել է օտարել պետական սեփականություն հանդիսացող, Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված անշարժ գույքը, որը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում։

Գույքը կօտարվի դասական աճուրդով, որի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով։

Պետգույքի կառավարման կոմիտեն հիշեցնում է, որ տվյալ գույքը նախկինում ևս ներկայացվել է աճուրդով օտարման, սակայն հայտերի բացակայության պատճառով աճուրդները չեն կայացել։

Գույքի արտաքին հարդարումը բացակայում է, պատերը քարից են, իսկ սանհանգույցը վերանորոգման կարիք ունի։ Ենթակառուցվածքներից առկա են ջրամատակարարում և էլեկտրամատակարարում, սակայն գազամատակարարում և ջեռուցում չկան։

Հաշվի առնելով գույքի ներկայիս վիճակը և շահագործման համար անհրաժեշտ ներդրումների ծավալը՝ կառավարությունը գտնում է, որ այն վարձակալությամբ տրամադրելը նպատակահարմար չէ։ Այդ պատճառով գույքը կրկին ներկայացվում է աճուրդով օտարման, որպեսզի անհրաժեշտ ներդրումները իրականացվեն գնորդի կողմից։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ