USD382.52EUR442.73RUB4.7114

Հայաստանը կթողարկի համատեղ ապրանքանիշային քարտեր MasterCard-ի և UnionPay-ի հետ

Հայաստանի բանկային համակարգը պատրաստվում է նոր փուլ մտնել՝ ընդլայնելով միջազգային վճարային համագործակցությունը։ Շուտով հայկական բանկերը կսկսեն թողարկել համատեղ ապրանքանիշային քարտեր՝ ազգային ArCa վճարային համակարգի և միջազգային UnionPay ու MasterCard համակարգերի հետ։

Այս մասին հայտնում են ֆինանսական ոլորտի աղբյուրները՝ նշելով, որ համապատասխան պայմանագրերը արդեն ստորագրվել են երկու միջազգային վճարային հսկաների հետ։

Նոր քարտերը Հայաստանում կսպասարկվեն ArCa-ի սակագներով, իսկ արտասահմանում՝ UnionPay-ի կամ MasterCard-ի սակագներով։ Քարտերի թողարկումը նախատեսվում է սկսել 2026 թվականին։

Համատեղ ապրանքանիշային ArCa–UnionPay և ArCa–MasterCard քարտերը կտրամադրեն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային առավելություններ։

Հատկապես ընդգծվում է, որ Հայաստանում այս քարտերի օգտատերերը կկարողանան օգտվել անկանխիկ գնումների համար նախատեսված 2% cashback-ից, որը նույնպես նախատեսվում է ներդնել 2026 թվականին։

Բացի այդ, քարտատերերի համար հասանելի կլինեն բոլոր միջազգային վճարային գործիքները, ներառյալ Apple Pay և Google Pay ծառայությունները։

Նոր նախաձեռնությունը նպատակ ունի խթանել վճարային համակարգերի ինտեգրացիան և Հայաստանի ֆինանսական շուկայի ներգրավվածությունը գլոբալ վճարային էկոհամակարգում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ